ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի պաշտոնյաներին խորհուրդ է տվել«առավոտից երեկո սոցիալական ցանցերում ուղիղ եթերներին հետևելու փոխարեն սմբուկ աճեցնել, 150 միլիարդ գումար ենք տվել»:Այսպես, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ասուլիսում Փաշինյանը դիմեց արցախցի այն պաշտոնյաներին, ովքեր քննադատում են իր կնոջը՝ Աննա Հակոբյանին, որ նա հրապարակել է իր տնական ապուրը, մինչ Արցախում ժողովուրդը սովամահ է լինում։
Վարչապետը մեկնաբանել է նաև Երևանում արցախցիներին սատարող ակցիաները, այդ թվում՝ փողոցների փակումը: «Դուք ուզո՞ւմ եք զոհաբերել Հայաստանի ինքնիշխանությունը, երբ Երևանում ճանապարհներ փակելով ակցիաներ եք կազմակերպում»,- հարցրել է նա:
Փաշինյանը նաև տարակուսանք է հայտնել, թե ինչու արցախցիները չեն Խնդրում ՀՀ իշխանություններին հրապարակել Արցախում այն պաշտոնյաների ցանկը, ովքեր բնակարաններ ունեն Երևանում:
Հայաստանի վարչապետի կինը հուլիսի 19-ին համացանցում տեղադրել է բանջարեղենի լուսանկարներ իր տան այգուց և ապուրի կաթսայից, որը ենթադրաբար «աջապսանդալ» էր: Հակոբյանն իր հրապարակումն ուղեկցել է հետևյալ գրությամբ.«այսօրվա մեր ընթրիքը պատրաստել եմ մեր աճեցրած բանջարեղենից»: