Մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր մոտ 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար շուտով կուղևորվի Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է հումանիտար օգնությունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ փոխանցել ԼՂ բնակիչներին, լրագրողներին հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ 19 բեռնատարներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության սննդամթերք: