Մեր աչքի առաջ ծավալվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախում էթնիկ զտման կանխամտածված արշավը, Twitter-ում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը:
«Միջազգային հանրությունը պետք է հասկացնի, որ դա անընդունելի է և պատժամիջոցներ սահմանի։ Սահմանը վերաբացելու անկարողությունն այժմ հումանիտար ճգնաժամ կառաջացնի»,-գրել Ֆրենկ Փալոնը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։