Քանի դեռ չենք կարողացել հասնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացմանը, չենք կարող բավարարված լինել միջազգային հանրության արձագանքներից, լրագրողների հետ ճեպարզրույցի ժամանակ նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Անդրադառնալով Արցախի շրջափակման վերացման ուղղությամբ գրասենյակի կատարած քայլերին՝ նա նշել է․ «Մեր գործընկերների հետ աշխատում ենք, աշխատել ենք ու շարունակում ենք աշխատել, որպեսզի կարողանանք մեր հայրենակիցների հարցով ճնշում բանեցնել միջազգային հանրության վրա, մեր հայրենակիցների հարցով»։
Խոսելով ՀՅԴ անդամ Ասլան Ասլանյանի մուտքը ՀՀ արգելելու որոշման մասին՝ Սինանյանը նշել է, որ չի մասնակցել այդ որոշման կայացմանը։
Հուլիսի 20-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ ՀՅԴ անդամ Ասլան Ասլանյանին արգելել են մուտք գործել Հայաստան։