Արցախի խորհրդարանն իր արտահերթ նիստում հիգշաբթի փոփոխություն է կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում՝ ԱԺ նախագահի ընտրության կարգում, հայտնել է «Հրապարակ»-ը:
Արցախի գործող Սահմանադրությամբ՝ ԱԺ նախագահն է երկրի նախագահի հրաժարականից հետո կատարում պետության գլխի պարտականությունները, ուստի ստեղծված իրավիճակում և ռազմական դրության պայմաններում քաղաքական որոշում է կայացվել՝ ԱԺ նախագահի ընտրության ժամկետները հնարավորինս սեղմել եւ 10-օրյա ժամկետը հասցնել 2-ի։
Թերթի տեղեկություններով՝ այդ պատճառով է, որ նախորդ օրերին Արթուր Թովմասյանը պաշտոնապես չներկայացրեց հրաժարականի դիմում՝ այդ դեպքում կգործեր հին օրենքը, և 10 օր խորհրդարանը կմնար առանց խոսնակի։
Արցախում նախատեսում են, որ ամենաուշը երեքշաբթի, արտահերթ նիստով նոր խոսնակ կընտրեն, ըստ կարգի՝ ԱԺ խմբակցությունները կներկայացնեն իրենց թեկնածուներին: ԱԺ խոսնակն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ։