Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը իր Twitter-ի էջում հանդես է եկել Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հայտարարությամբ։
«Ես չափազանց անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների լուրջ իրավիճակով, և ես մտքերով այն բնակիչների հետ եմ, որոնք կրում են այս իրավիճակի ծանրությունը: Ես վճռականորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Լաչինի միջանցքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախաձեռնած միջոցների վրա», – ասված է հայտարարության մեջ։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ: