Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակչուհի 23-ամյա Անի Կիրակոսյանը շուրջ 8 ամիս շարունակվող շրջափակման ծանր հետևանքները կրողներից մեկն է, կորցրել է երեխային հղիության 6-րդ ամսում, հայտնում է Արցախի հեռուստաընկերությունը։
«Ծանր հղիություն էի տանում, մի քանի անգամ պառկեցի Մարտակերտի հիվանդանոցում: Ճիշտն ասած կար վառելիքի խնդիր և չէի կարողանում հասնել Ստեփանակերտ, իմ հիմնական կոնսուլտացիաները Ստեփանակերտում էր: Մի քանի անգամ գյուղի տրամադրած տրանսպորտով գնացի, բայց հետո հիմնականում որ վատանում էի, գյուղի «սկոռի»-ով հասցնում էին Մարտակերտ։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2:00-ին, ամուսինս դիրքերում էր, դժվարությամբ կապի հանեցինք շտապ օգնությանը, մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, եկան, տարան Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր»,- ասել է Անին:
Մանրամասները՝ տեսանյութում։