Հայաստանի Փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը և Արցախի Փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանն ընդդեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայց են ներկայացրել Վարչական դատարան, ասուլիսի ժամանակ հայտարարել է Զոհրաբյանը։
Նա շեշտել է՝ ՀՀ-ն, որը ներքին իրավական փաստաթղթերով սատար է կանգնել Արցախի Հանրապետությանը և Արցախի մեր հայրենակիցներին, այսօր պասիվ վարքագիծ է դրսևորում։
«Ավելին՝ մենք ականատես եղանք, որ վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Ես և Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց ենք ներկայացրել ընդդեմ վարչապետի՝ նրա գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և հետևանքների վերացման ածանցյալ պահանջի մասին։ Մենք Վարչական դատարանից խնդրել ենք Նիկոլ Փաշինյանի՝ ԱՀ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել։ Երկրորդ՝ որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կատարել ԱՀ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն, այդ թվում՝ փաստաթուղթ ստորագրել»,-հայտնել է Զոհրաբյանը։
Նա հայտարարել է, որ այս հայցով ցանկանում են նաև միջազգային հանրությանը ցույց տալ, որ Փաշինյանի գործողությունները հակաիրավական են։
Մանրամասները՝ տեսանյութում։