Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների առաջացման մասին։
«Հովհարային անջատումների և պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Ստեփանակերտի բաշխիչ ցանցի 9-րդ գոտում (Գոշ, Թումանյան, Առաքելյան, Աբովյան, Ազատամարտիկների, Մանուկյան, Մետաքսագործների, Սարոյան փողոցներ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Արցախի «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն անում է հնարավորը՝ խնդիրները շուտափույթ կարգավորելու համար։