Հայաստանի քաղաքացիների 94%-ից ավելին անհնար է համարում Լեռնային Ղարաբաղի հայերի գոյությունը որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում։
Այս մասին է վկայում MPG/Gallup International Association-ի անցկացրած հարցումը հուլիսի 27-ից 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսային խոսակցության միջոցով՝ 1100 անձի շրջանում։
Հարցվածների 88,9%-ը դա բացարձակապես անհնար է համարում։ Ցուցանիշն ավելի բարձր է, քան 2023 թվականի հունվարի 9-ի դրությամբ էր։ 5,5%-ը համարում է, որ դա ավելի շուտ անհնար է, 2,7%-ն ավելի շուտ հնարավոր է համարել, 1,1%-ը գտնում է, որ դա միանշանակ հնարավոր է, իսկ 1,8%-ը դժվարացել է պատասխանել հարցին: