Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը, մեջբերելով ԱՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունը․
«Քանի որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից լրիվությամբ դադարեցված են նաեւ հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր»,-ասված է ԱՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:
ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու եւ կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար խնդրում ենք բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության (ներդրված է նաեւ կանխիկացման սահմանաչափ), իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում:
Խնդրում ենք աջակցել պետությանը, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել Արցախի ժողովրդի առաջ ծառացած ծանր մարտահրավերները»,- ասվում է հաղորդագրությունում: