Օգոստոսի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, տեղեկացնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Նշվում է, որ կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել են կատարել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:
Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները:
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։