Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են օգոստոսի 1-ին ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված արցախցի Ռաշիդ Բեգլարյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ նրանք Ռաշիդ Բեգլարյանին հայերենով տեղեկացրել են «իր իրավունքների, ադրբեջանական օրենքների մասին»։
«Բեգլարյանի իրավունքներն ապահովվում են, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական, հոգեբանական օգնություն, ինչն էլ նրա կողմից հաստատվել է»,-հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Օգոստոսի 1-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին։ Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հայտնել է Ադրբեջանի կողմից Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման մանրամասները։
Օգոստոսի 2-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնել է, որ Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։