Հետնահանջ չունենք, գնալու ենք Կոռնիձոր, կառավարության շենքի մոտ հայտարարեց «Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը, որը այսօր կառավարությանը Լաչինի միջանցքը բացելու համար մինչև 18։00-ն ժամանակ էր տվել։
Նա կոչ արեց իրենց ապահովել տրանսպորտով։
Ազատամարտիկներն օգոստոսի 8-ին կառավարության մոտ ակցիա են իրականացրել՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։ Ակցիայի մասնակիցները Արցախի ճանապարհը բացելու և սնունդն անցկացնելու համար ՀՀ կառավարությանը մինչև ժամը 18։00-ն ժամանակ էին տվել։ «Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը հայտարարել էր, որ հակառակ դեպքում իրենք են պատրաստվում բացել ճանապարհը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։