Լեռնային Ղարաբաղում ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից, հազարավոր մարդիկ չունեն դեղորայք, «Թվիթեր»-ում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը՝ ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից դրա աշխատանքի շարունակվող խոչընդոտումը և ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի»- գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Լաչինի միջանցքը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: 2023-ի հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով նաև մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։