Ադրբեջանական դիրքերից արձակած կրակոցներից վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա, հայտնում է Արցախի ոստիկանությունը։
«Օգոստոսի 9-ին ժամը 10:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Արձակված կրակոցներից վնասվել է գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված՝ Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են, հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Օգոստոսի 8-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտման մասին։