Ստեփանակերտում չոր ու տոթ եղանակի հետևանքով քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն, հայտնել են «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ից։
«Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ»,-հայտնել են ընկերությունից։
Ջրանջատումներից խուսափելու համար բնակչությանը խնդրել են հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ անջատումներին: