Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կոչ է արել ամերիկյան ռեալիթի հեռուստաաստղ, հայազգի Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ձայնը հասցնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։
«Բլինքենն այն մարդկանցից է, որը կարող է փոխել քաղաքականությունը և կանգնեցնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանությունը», – ասել է Օկամպոն X [Twitter]-ի իր տեսաուղերձում։
Հիշեցնենք, որ Օկամպոն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը ճանաչել է որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «ցեղասպանություն»։