Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել, X-ում (Twitter) գրել է ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Իքս սոցկայքում (Twitter):
«Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն է պատմական Հայաստան։ Ադրբեջանը մինչև 1918 թվականը նույնիսկ երկիր չէր և ճանաչված պետություն չէր մինչև 1992 թվականի հունվարը: Արցախը ԽՍՀՄ-ից անկախ է հռչակվել 1991 թվականին։ Այսպիսով, Արցախն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել»,-գրել է Թանկյանը։
Հուլիսի 25-ին հայազգի ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը, «Փինք Ֆլոյդ» ռոք խմբի մենակատար Ռոջեր Ուոթերսը և մի քանի այլ երաժիշտներ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման և Հայաստանի Հանրապետության հետ լարվածության ֆոնին բաց նամակ էին հղել՝ կոչ անելով ավելի վճռական միջամտել Արցախում առկա իրավիճակին։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ -ի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։