Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, X-ում(Twitter) գրել է ամերիկացի իրավապաշտպան, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը:
Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից արդեն 8 ամիս շարունակվող Լաչինի ճանապարհի շրջափակումը Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակի, տառապանքների և զրկանքների է հանգեցնում:
Ռոթն ընդգծել է, որ Բաքուն պետք է շտապ կատարի միջազգային դատարանի որոշումները և դադարեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների ու ազատ տեղաշարժի համար ճանապարհ մուտք գործելու արգելքը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։