Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը և որոշ այլ հիմնախնդիրներ՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:
Օգոստոսի 1-ին Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնել էր, որ Արցախում որոշակիրոն կկրճատվի հացի արտադրանքը։