ՄԻԵԴ-ը Բաքվից տեղեկություն է ստացել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք անցած Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի մասին, Armenia Today-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Օգոստոսի 1-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին։ Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հայտնել է Ադրբեջանի կողմից Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման մանրամասները։
Օգոստոսի 2-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնել էր, որ Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։