ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախի Մարտունու շրջանում հրադադարի մեկ խախտման մասին։
«Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ։