Ադրբեջանը այսօրվա ընթացքում երկրորդ անգամ է կրակ արձակել Արցախի Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Օգոստոսի 18-ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։
Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։» ,- հայտնել են ԱՀ ՊՆ-ից։
Ադրբեջանը Օգոստոսի 17-ին ընթացքում երկու անգամ կրակ է արձակել Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ուղղությամբ:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։