ԱՀ ՆԳՆ-ն հայտարարել է Արցախի Մարտակերտի շրջանի անհետ կորած 35-ամյա բնակչի որոնումների մասին։
«Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում այսօր հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։ Քաղաքացին որոնվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վերջինիս հասակը 150-ից 155սմ է, հագին եղել է կապույտ վերնաշապիկ, սև ջինսե տաբատ և կապույտ-սպիտակ երանգներով սպորտային կոշիկ։
«Անհետ կորած քաղաքացու մասին որևէ տեղեկությություն ունենալու դեպքում, խնդրում ենք անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։