ԼՂ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, հայտնում է ՌԴ ՊՆ։
«Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Գերատեսչությունը հայտնել էր նաև, որ Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին՝ ժամը 10։15֊ից 10։23֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Ֆիզուլի֊Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։