ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հումանիտար աղետին զուգահեռ Արցախում լարվել է նաև ներքաղաքական իրավիճակը, ինչն ավելի է սրվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունից հետո, թե Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ, ինչ ավելի ուշ հերքվեց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից։
Նշվում է, որ իրավիճակի լարումը հասել է այն աստիճանի, որ Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթևոսյանն իր զինակիցների հետ ներխուժել է Արցախի խորհրդարան:
Աշխարհազորի հրամանատարը ֆեյսբուքյան տեսաուղերձով ներկայացրել է ԱՀ ԱԺ-ում տեղի ունեցածի մանրամասները՝ նշելով, որ արցախցիներին իրենց գործունեությամբ մահացու վտանգի առջև կանգնեցրած բոլոր քաղաքական գործիչները պատասխան են տալու ժողովրդի առաջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ավստրալացի պատգամավորները Բաքվին կոչ են արել անհապաղ ազատել Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին
Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորներ Մայքլ Սուկկարը և Փոլ Ֆլեթչերը Բաքվին կոչ են արել անհապաղ ազատել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին և...