Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում է Արցախի ՊՆ-ն։
«Օգոստոսի 22-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերի ու հաղորդակցման ուղիների նկատմամբ դիտարկման ու հսկման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներ և որոնք իբր օգոստոսի 21-ին ճնշվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...