ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Աղդամի ճանապարհը առևտրի նպատակով օգտագործելու Ստեփանակերտի որոշման մասին։ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ այս մասին Անվտանգության խորհրդի նիստում երեկ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Քանի որ կանխատեսելի էր, որ այս որոշումը դիմադրություն կառաջացնի, ուստի նախապես էլ կազմակերպվել է աշխարհազորայինների «ակցիան»` Կարեն Մաթեուսյանի գլխավորությամբ: Այս զինված խումբն առաջիկայում, ըստ ամենայնի, կփորձի ապամոնտաժել այդ ճանապարհի վրա դրված արգելապատնեշը։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ առեւտուրն այդ ճանապարհով լինելու է «մասնակի», այնտեղով կմտնեն շինանյութ, դիզել, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով, սակայն սա չի նշանակում է, որ Լաչինի ճանապարհը լիարժեք կգործի, արցախցիների շարժը կլինի սահմանափակ»,- ասված է հոդվածում։
Թերթը գրում է նաև, որ նախատեսված է հաջորդ փուլում քննարկել գազի եւ հոսանքի հարցը, որը եւս ստանալու են Ադրբեջանից։ Նա ներկայացրել է, թե Ադրբեջանն այսպիսով իբր զիջման է գնում եւ դրա դիմաց պահանջում է, որ շահագործվի Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը: