Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերն ադրբեջանական զինուժն Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունից հայտնում են, որ հայկական կողմից կորուստներ չկան։
«Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- հավելել են Արցախի ՊՆ-ում։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։