Մենք ադրբեջանական կողմին ենք առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միևնույն ժամանակ՝ նա վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, որ ԼՂ իրավունքների ու անվտանգության մասին հարցերը պետք է լուծվեն Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջոցով։
«ՀՀ դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- ասել է վարչապետը։
Նա նշել է նաև, որ Բաքուն պարբերաբար Ստեփանակերտի ուսերին է դնում բանակցությունների ձախողման պատասխանատվությունը։ «Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա»,- ասել էր երկրի ղեկավարը։
Հուլիսի 6-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։
Հուլիսի 21-ին «France-Presse»-ին տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ հնարավոր է երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի բացակայության դեպքում։
Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը օգոստոսի 4-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ հաշտության պայմանագիր կնքելու փորձը ապագայում կարող է նոր հակամարտությունների հանգեցնել:
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը մեկնաբանել է Ռուսաստանի նախազգուշացմանը։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ խաղաղություն պայմանագրի դեպքում նոր հակամարտության ռիսկի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի նախազգուշացման մասին է։ Փաշինյանը վերահաստատեց հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին։
Փետրվարի սկզբին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից։ Ավելի ուշ՝ փետրվարի 16-ին, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ավարտել է խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքի փուլը և նոր առաջարկներ է ներկայացրել Բաքվին։ Միրզոյանը մարտի 22-ին ընդգծել էր, որ Երեւանն աշխատում է պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկների վրա եւ շուտով պատասխան կուղարկի Ադրբեջանին։ Ապրիլի 20-ին Բաքուն հայտարարել էր խաղաղության առաջարկներին Երեւանի պատասխանի բացակայության մասին։
Մանրամասները՝ տասնութում։