Ռուս խաղաղապահները դեմ են արտահայտվել Աղդամից Ստեփանակերտ տանող ճանապարհի հնարավոր բացմանը, գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով Արցախի աղբյուրներին։
Ըստ հրապարակման, թեպետ պաշտոնական Ստեփանակերտը չի հաստատում Ադրբեջանի հետ Աղդամով առևտուր անելու լուրերը՝ հայտարարելով, որ քննարկումներ են ընթանում, սակայն Արցախից լուրեր են հասնում, որ ռուս խաղաղապահները դա համարում են կայացած փաստ և տարբեր գործիչների հետ հանդիպումների ժամանակ նշում, որ չեն ենթարկվելու այդ պայմանավորվածություններին, որոնց արդյունքում Արցախին անհրաժեշտ բոլոր ապրանքները, բացառությամբ սննդի, Աղդամով են ստանալու։
«Խաղաղապահներն ասում են, որ իրենց անհրաժեշտ պարագաները շարունակելու են ստանալ Գյումրիի ռազմաբազայից, ինչպես եղել է պատերազմից ի վեր, և որ պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակ պնդելու են այդ պահանջը»,- հայտնում է «Հրապարակ»-ը։
Օգոստոսի 23-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր Աղդամի ճանապարհն առևտրի նպատակով օգտագործելու Ստեփանակերտի որոշման մասին։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ առևտուրն այդ ճանապարհով լինելու է «մասնակի», այնտեղով կմտնեն շինանյութ, դիզել, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով, սակայն սա չի նշանակում է, որ Լաչինի ճանապարհը լիարժեք կգործի, արցախցիների շարժը կլինի սահմանափակ։
Նույն օրն Արցախում հրապարակվել էր Հանրապետության նախագահի հայտարարությունն Աղդամից Ստեփանակերտ տանող ճանապարհի վերաբերյալ։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, քննարկումները շարունակվում են։
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի մասին ասածներս․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ...