ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տան մոտ Արցախի հարցով ակցիա են իրականացրել, տեղեկացրել է ակցիայի մասնակից Դավիթ Մնացականյանը։
«Մենք եկել ենք, որպեսզի հայկական արմատներ ունեցող Քիմ Քարդաշյանից պահանջենք բարձրաձայնել Արցախի հարցի մասին։ Իրավիճակն օրհասական է»,-նշել է Մնացականյանը։
ԱՄՆ հայերը «Քի՛մ, խոսիր» վանկարկումներով, Արցախի ճգնաժամի մասին պաստառներով դիմել են Քարդաշյանին` պահանջելով աջակցել, որ Արցախի խնդիրը հանրայնացվի։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։