Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվության մասին։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 28-ին` ժամը 19:20-ից 20։55֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտման մասին։