Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները, օգոստոսի 28-ին, ժամը 23։50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հայտարարությունում։
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը օգոստոսի 28-ին հայտնել էր Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվության մասին։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 28-ին` ժամը 19:20-ից 20։55֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված էր հաղորդագրության մեջ։