Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։
Հանդիպումը կայացել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակում, որին մասնակցում է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք Շառլ Միշելի հետ քննարկեցինք Բալկաններում [ԵՄ-ի] ընդլայնման նրա տեսլականը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիում ճգնաժամի կարգավորման քայլերը։ Նման երկխոսություններն առանցքային են մեր գործընկերային աշխատանքի համար»,- ասել է Ջոլին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։