Ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել՝ հայտնելով, որ Կարմիր մահիկի բեռը հասել է Ակնա (Աղդամ):
Այսօր՝ օգոստոսի 29-ին, Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջոցով «մարդասիրական բեռ» է ուղարկել Ստեփանակերտ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերության նախագահին, հայտնել էին, որ 40 տոննա ալյուր տեղափոխող մեքենաներն Ակնայից (Աղդամ) Ստեփանակերտ են շարժվում:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։