Արցախում կա հստակ որոշում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու, այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Նրա խոսքով՝ կա միայն մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը: Արցախ բեռների տեղափոխումն ու Հայաստան-Արցախ անխափան երթևեկը պետք է վերականգնվի այդ ճանապարհով, ասաց Իշխանյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի՝ «հումանիտար օգնություն» ուղարկելու քայլը հասկանալի է իր համար, թեև անընդունելի է: Նա քաղաքական նպատակներ հետապնդելով հանդերձ աշխատում է ցույց տալ աշխարհին, որ իրենք ունեն ներքին խնդիր և Արցախում տեղի ունեցող այս հումանիտար ճգնաժամը որևէ առումով չի կարող առնչվալ արտաքին աշխարհին:
«Ադրբեջանը հերթական սադրիչ քայլն է անում ու փորձում է աշխարհն ցույց տալ, որ իրենց կողմից հնարավոր բոլոր քայլերն արվում են Արցախի ժողովրդի կարիքները հոգալու համար»,- ասաց Իշխանյանը՝ հավելելով, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին տեղակայված է ռուս խաղաղապահների համապատասխան բլոկ պոստը և մեր ՆԳՆ համապատասխան կետը
Մանրամասները՝ տեսանյութում: