Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի երթեւեկության բացումից 24 ժամ անց Լաչինի միջանցքի բացման հնարավորության մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «24 ժամից (Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո – խմբ.) կբացվի նաև Լաչինի ճանապարհը։ Որքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար»,- ասել է Հաջիևը։
Օգոստոսի 29-ին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Նովրուզ Ասլանը հայտարարեց, որ Աղդամի ճանապարհով Ստեփանակերտ է ուղարկվել 40 տոննա ալյուր։ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը օգոստոսի 30-ին հայտարարել է, որ Արցախի իշխանությունները որոշել են չօգտվել Ակնայից (Աղդամ) Ստեփանակերտ տանող ճանապարհից։ «Մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը։ Այս միջանցքով ապրանքների և մարդկանց տեղաշարժը պետք է վերականգնվի և ապահովվի»,- ասաց Իշխանյանը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։