Ադրբեջանը Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը, կառավարության օգոստոսի 31-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է՝ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում (կամ գուցե ավելի սուր հատվածում) միակողմանի բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը։
«Ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։ Միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է, հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է հսկայական հնարավորությունը»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ ցեղասպանության այս փորձը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ՝ 21-րդ դարում։ Ըստ նրա՝ միջազգային մեխանիզմենր Արցախ ուղարկելու ջանքերը պետք է կենտրոնացնել։ Դրանք պետք է լինեն Արդարադատությն միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների հիման վրա։
«Մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև, հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ Կոռնիձորում Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը 22 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունով սպասում է Արցախ մուտքին։ Դրանց են միացել Ֆրանսիայից ուղարկված ևս 10 բեռնատար, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս բեռների մուտքը։
Մարամասները՝ տեսանյութում։