ՌԴ ՊՆ-ն Շուշիի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում:
«Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ԼՂ Ասկերանի շրջանում հրադադրի խախտման մասին։