ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել Մարտունու շրջանում, տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 4֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 4- ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժն Արցախի Սարուշեն գյուղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Նշվում էր, որ ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...