ՌԴ խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել ԼՂ Ասկերանի շրջանում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք։