Արցախի Հանրապետության ԱԺ 3 ընդդիմադիր խմբակցությունները Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրել են ԱՀ պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, Armenia Today-ին հայտնեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
««ՀՅԴ»-ն, «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» խմբակցությունները նախագահի պաշտոնում առաջադրել են ԱՀ պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը»,-հայտնել է Հակոբյանը։
Նշենք, որ Արցախի ԱԺ-ն 5 խմբակցություն ունի։ «Ազատ հայրենիք» խմբակցությունը դեռևս չի հայտարարել իր թեծնածուի մասին։ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու։
Օգոստոսի 31-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ խորհրդարանը պետք է Արցախի նախագահին ընտրի նրա հրաժարականից ոչ ուշ, քան 10 օր հետո։ Նա հայտնել էր նաև, որ, ամենայն հավանականությամբ, Արցախի ԱԺ-ն նախագահ կընտրի սեպտեմբերի 8-ին։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հրաժարական է տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։