Արցախի ԱԺ «Ազատ hայրենիք»-ՔՄԴ խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը կարող է Արցախի պետնախախար նշանակվել, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ նոր պետնախարարն ամբողջությամբ զբաղվելու է տնտեսական պրոյեկտների իրականացմամբ, այսինքն` միայն ֆինանսատնտեսական բլոկի կուրացիան է դրվելու նրա վրա։
Օգոստոսի 31-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ խորհրդարանը պետք է Արցախի նախագահին ընտրի նրա հրաժարականից ոչ ուշ, քան 10 օր հետո։ Նա հայտնել էր նաև, որ, ամենայն հավանականությամբ, Արցախի ԱԺ-ն նախագահ կընտրի սեպտեմբերի 8-ին։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հրաժարական է տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։