Սամվել Շահրամանյանն Արցախի պատմության ամենաձախողված պաշտոնյան է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի տարածքային ու ենթաառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։
«2018֊2020 թթ. նա եղել է Արցախի ԱԱԾ տնօրեն։ Պետական դավաճանության հետ կապված տարբեր գործեր վկայում են, որ հենց այս տարիներին է թշնամին ակտիվ լրտեսական ցանցեր ստեղծել Արցախում։ Իսկ Արցախի ԱԱԾ֊ն հակահետախուզությամբ զբաղվելու փոխարեն զբաղված էր Բակոյի հրաժարականը պահանջող խմբերին լրտեսելով»,- գրել է նա։
Խանումյանի խոսքով՝ Սամվել Շահրամանյանը 2020թ. նշանակվել է ռազմահայրենասիրության նախարար, որի շենքը գտնվում էր Շուշիում, պատերազմի ժամանակ չի կարողացել տարհանել նախարարության փաստաթղթերը, թողել է թշնամուն։ Դրանից հետո նշանակվել է ԱԽ քարտուղարի տեղակալ, որոշ պետական հանձնաժողովներ էր ղեկավարում, որոնք ոչ մի արդյունք չեն գրանցել։
«Մեր նախարարության աշխատակիցները հաճախ շոկ էին ապրում Շահրամանյանի անգործության աստիճանից։ 8 ամսից ավելի է ԱԽ քարտուղար էր, մի անգամ գնացել է ադրբեջանցիների հետ հանդիպման, որի վերաբերյալ ադրբեջանական կողմը ստորացուցիչ հաղորդագրություն տարածեց։ Երբեք ադրբեջանցիների հետ շփումներում նման ստորացում չէր եղել»,- գրել է նա։
Խանումյանը նաև նշել է, որ մեկ օր մարտական ծառայություն չանցած այս գործիչը գեներալ֊մայոր է, տարբեր կաբինետներում է վաստակել զինվորական կոչումները։
«Ահա նման գործիչ են Բակոն, Արկադին ու Արայիկը որպես նախագահի թեկնածու առաջարկում Ազգային ժողովին։ Սա որպես տեղեկանք։ Քաղաքական գնահատականը հաջորդ գրառումներում կտամ։ Հիմա այս ձախողված գործիչը, որը որևէ ծրագիր, պատկերացում, լուծում չունի` հավակնում է երկրի ղեկավարի պաշտոնին Արցախի համար ամենաճակատագրական պահին։ Սա քաղաքական հարց չէ։ Սա մեր երեխաների լինել֊չլինելու հարցն է։ Բառի բուն իմաստով»,- եզրափակել է Խանումյանը։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հրաժարական է տալու մասին։ Օգոստոսի 31-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար էր նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը։
Օգոստոսի 31-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին ասել էր, որ խորհրդարանը պետք է Արցախի նախագահին ընտրի նրա հրաժարականից ոչ ուշ, քան 10 օր հետո։ Նա հայտնել էր նաև, որ, ամենայն հավանականությամբ, Արցախի ԱԺ-ն նախագահ կընտրի սեպտեմբերի 8-ին։
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի մասին ասածներս․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային...