Կանադական իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել Կանադայի իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և ստիպել Բաքվին բացել Լաչինի միջանցքը, X սոցիալական ցանցում (նախկին Twitter) հայտնել է «Hayeren» հիմնադրամը:
Կանադայի ղեկավարությանը դիմել է 22 կազմակերպություն։ Նրանք նաև պահանջել են մարդասիրական օգնություն տրամադրել Արցախ և ճանաչել Արցախի Հանրապետության բնակիչների ինքնորոշման իրավունքը։
Նամակում նշվում է Genocide Watch կազմակերպությունն արձանագրության մասին, ըստ որի՝ Արցախում իրավիճակը գտնվում է Ցեղասպանության տասը փուլերից 8-րդ-ում՝ հալածանքների փուլում։
Ապրիլի 24-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց «ատելությանը դիմակայելու հավաքական պատասխանատվության և ապագայում ցեղասպանության կրկնությունը կանխելու» կարևորության մասին:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։