Իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու մասին հարցին։
«Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ, որովհետև մեր միջև եղել է փոխըմբռնում և աշխատանքային լավ մթնոլորտ։ Ինչ վերաբերվում է Լեռնային ղարաբաղի նոր ընտրված առաջնորդին՝ Սամվել Շահրամանյանին, կարծում եմ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ և շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է նաև, որ ՀՀ-ն պետք է առաջնորդվի դիրքորոշումները միջազգային հանրության հետ համադրելու և չհակադրվելու տրամաբանությամբ նաև ԼՂ հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով, որովհետև ջանքերի կենտրոնացումը պետք է լինի ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ուղղված։