Ադրբեջանը համաձայնություն է տվել ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարությանը։
Նա հավելել է, որ «Ադրբեջանը նման որոշում է կայացրել ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում»։
Ադրբեջանական կողմը, սակայն, նշել է, որ վերոնշյալի իրականացման համար խոչընդոտ է «Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի ստեղծած, այսպես կոչված, ռեժիմը»։
Սեպտեմբերի 12-ին ՌԴ կառավարության հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում էր կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: