Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունն Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին է հայտնել։
«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք»,- հայտնում են գերատեսչությունից՝ տեղեկացնելով, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
ՀՀ ՊՆ-ն այսօր տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։